Յունայթեդն ու Ռեալը բանակցում են «արքայական» ակումբի առաջատարներից մեկի տրանսֆերի շուրջ

Յունայթեդն ու Ռեալը բանակցում են «արքայական» ակումբի առաջատարներից մեկի տրանսֆերի շուրջ

05/07/2021 - 00:33

«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Աղբյուրի փոխանցմամբ` խաղացողի տրանսֆերի համար մանկունյական ակումբն այժմ ուղիղ կապի մեջ է «Ռեալի» ներկայացուցիչների հետ։

Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն կատարել, իսկ բանակցություններն այնքան էլ հեշտ չեն ընթանալու, քանի որ բարդ գործարք է սպասվում երկու կողմերին համար էլ։

Դրան զուգահեռ, հայտնի է, որ «Յունայթեդի» համար Ռաֆայել Վարանի հետ անձնական պայմանագիր համաձայնեցնելը խնդիր չէ, քանի որ, ըստ ABC-ի, 28-ամյա պաշտպանը բանավոր համաձայնություն է տվել անգլիական ակումբին։

Ըստ նախնական տեղեկությունների` մանկունյանցիները Վարանին առաջարկել են տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ և 5 տարվա պայմանագիր։ Վերջինս «արքայական» ակումբից հենց այդքան էլ պահանջել է։

Բանն այն է, որ Վարանը «Ռելաում» ցանկանում է վաստակել այնքան, որքան թիմի նորեկ Դավիդ Ալաբան, ու տարեկան աշախավարձը մադրիդյան ակումբում կազմելու է 12 մլն եվրո, սակայն «սերուցքայինները» պատրաստ են վճարել միայն 7 մլն եվրո։

Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական կողմից, ապա «Ռեալը» խաղացողի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 60 մլն եվրո, սամայն «ՄՅՈՒ»-ն պատրաստ է վճարել 45 մլն։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2011 թվականի հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 360 հանդիպում` դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023