Յունայթեդն ու Չելսին խփած գոլերով չուրախացրին🎥

Յունայթեդն ու Չելսին խփած գոլերով չուրախացրին🎥

24/10/2020 - 22:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել էր «Չելսիին»։

Խաղը հիմնականում անցավ մանկունյական ակումբի առավելությամբ և առնվազն երկու անգամ գնդակը կարող էր հայտնվել «ազնվականների» դարպասը, սակայն երկու դեպքում էլ հարվածային դիրքում «Չելսիին» փրկեց ԱՊԼ-ի շրջանակում իր նորամուտը նշող Էդուարդ Մենդին։ Հատկապես տպավորիչ էր Մենդիի երկրորդ սեյվը, երբ հանդիպման 90+1-րդ րոպեին Ռեշֆորդը հեռահար հարվածով փորձեց հաղթանակ կորզել իր թիմի համար, սակայն սենեգալցի դարպասապահը հիանալի սեյվով գնդակը դուրս բերեց անկյունային։

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա Ֆրենկ Լեմպարդի սաներն այս խաղում գրեթե ոչնչով աչքի չընկավ։

Վերջում նաև հավելենք, որ «կարմիր սատանաների» կազմում իր նորամուտը նշեց նաև Էդինսոն Կավանին։

Այսպիսով, խաղն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ կողմերը կիսեցին միավորը։ «Յունայթեդը» վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ «Չելսին» 9 միավորով 6-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023