Յոսիպ Իլիչիչի տպավորիչ անցումն  ու գոլը Ռոմային դարպասին🎥

Յոսիպ Իլիչիչի տպավորիչ անցումն ու գոլը Ռոմային դարպասին🎥

21/12/2020 - 00:07

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով ջախջախեց «Ռոմային»։

Այդ խաղում փայլուն հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը, ով, դուրս գալով փոխարինման, դարձավ երկու գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ։

Սլովենացի ֆուտբոլիստի խփած գոլը կարելի է անվերջ դիտել։ Նա հարձակման աջ եզրում ստացավ գնդակը, ճանապարհին շրջանցեց 2-3 մրցակիցի, ներխուժեց տուգանային հրապարակ և ձախ ոտքի հարվածով հաշիվը դարձրեց 4։1՝ դնելով խաղի վերջակետը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023