Յոհաննես Բյո․ «Ինձ դուր չի գալիս սպորտի միջոցով հեղինակության բարձրացումը»

Յոհաննես Բյո․ «Ինձ դուր չի գալիս սպորտի միջոցով հեղինակության բարձրացումը»

28/04/2020 - 20:40

Նորվեգացի աշխարհահռչակ բիաթլոնիստ Յոհաննես Բյոն խոսել է «Նյուքասլի»՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանի հավանական ձեռքբերման մասին․

«Ես արդեն քանի տարի է սպասում եմ, որ «Նյուքասլը» նոր սեփականատեր կունենա, և ակումբը կունենա գումար, որպեսզի կարողանա նոր խաղացողներ ձեռք բերի։ Երբ իմացա, որ կա հավանական գնորդ, շատ ուրախացա՝ մտածելով, որ կգա ինչ-որ շեյխ և կսկսվի նոր կյանք ակումբի համար։

Սակայն դա նման է մի բանի, երբ փողոցի ինչ-որ անկյունում պարկով լի փող ես գտնում, և այն քեզնով ես անում, ինչը սխալ է։ Ինձ դուր չի գալիս սպորտի միջոցով հեղինակության բարձրացումը, այդ իսկ պատճառով ես դեմ եմ այդ նոր սեփականտիրոջը»,- Բյոյի խոսքերը մեջբերում է TV2-ը։

Նշենք, որ Յոհաննես Բյոն բիաթլոնի վերջին երկու աշխարհի գավաթի մրցաշարերի հաղթողն է և արդեն երկար տարիներ երկրպագում է «կաչաղակներին»։

Հիշեցնենք, որ Մոհամեդ բին Սալմանին բազմիցս մեղադրել են մարդու իրավունքների խախտման համար և կարծիք է պտտվում, որ նա «Նյուքասլը» ձեռք է բերում, որպեսզի փրկի թե՛ իր և թե՛ Սաուդյան Արաբիայի հեղինակությունը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023