Մ-17 տարեկանների ԵԱ. Պորտուգալիան ջախջախեց Շոտլանդիային🎥

Մ-17 տարեկանների ԵԱ. Պորտուգալիան ջախջախեց Շոտլանդիային🎥

17/05/2022 - 23:32

Իսրայելում շարունակվում է Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությունը։ Պորտուգալիայի հավաքականն 1-ին տուրում D խմբի շրջանակում Լոդի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի դեմ։

Հանդիպման մեծ մասում պորտուգալացիներն ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Ռուի Բենտուի սաները մրցակցին ջախջախեն 5:1 հաշվով։

Պորտուգալիայի Մ-17-ի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իվան Լիման, Ժոզե Ռոդրիգեշը, Ժոաու Վելոզուն, Աֆոնսու Մորեյրան ու Ռոդրիգո Մորեյրուն, իսկ Շոտլանդիայի հեղինակության գոլը խփեց Մագնուս Մակենզին։

D խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Դանիա Մ-17 1:2 Շվեդիա Մ-17

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023