Մրցաշրջանի սենսացիան! Պորտուգալիայի գավաթը նվաճեց երկրորդ լիգայի ակումբը 🎥
Մրցաշրջանի սենսացիան! Պորտուգալիայի գավաթը նվաճեց երկրորդ լիգայի ակումբը 🎥
25/05/2026 - 00:37

«Տորենսեն» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Պորտուգալիայի գավաթակիր։

Միգել Տրալյաուի գլխավորած թիմը մրցաշարի եզրափակիչում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։

«Տորենսեի» հաղթական գոլերը խփեցին Կեյվին Զոհին ու թիմի ավագ, 38-ամյա պաշտպան Ստոպիրան։ Վերջինն իր թիմին հաղթանակ պարգևեց 113-րդ րոպեին` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ «Առյուծներից» աչքի ընկավ Լուիս Սուարեսը։

«Տորենսեն» հանդես է գալիս Պորտուգալիայի երկրորդ լիգայում։ Ակումբն ընթացիկ մրցաշրջանում 59 միավորով 3-րդ տեղն է զբաղեցրել և «Կասա Պիայի» հետ անցումային փլեյ-օֆֆ է անցկացնում` պայքարելով Լիգա Բեթքլիքի ուղեգիր նվաճելու համար։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել է 0:0 հաշիվը։ Պատասխան մրցավեճը կկայանա մայիսի 28-ին։

Տորիշ Վեդրաշ քաղաքը ներկայացնող ակումբը նաև պատմության մեջ առաջին անգամ նվաճեց եվրագավաթային մրցաշարի ուղեգիր ու հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։ Ակումբը խաղում է ընդամենը 2431 հանդիսական տեղավորող «Մանուել Մարկիշ» ստադիոնում։

Նշենք, որ 2023/24 մրցաշրջանում «Տորենսեն» մարզել է Մանուել Տուլիպան, որն այժմ գլխավորում է Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026