Մունիային․ «Տեսնում ենք, թե որ ակումբի օգտին են կայացվում բոլոր որոշումները»

Մունիային․ «Տեսնում ենք, թե որ ակումբի օգտին են կայացվում բոլոր որոշումները»

05/07/2020 - 20:37

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկ» 0։1 «Ռեալ» խաղից հետո իր մեկնաբանությունն է տվել բասկյան ակումբի կիսապաշտպան Իկեր Մունիայինը․

«Մենք մի փոքր ավելիին էինք արժանի։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում վերջին շրջանում, տեսնում ենք, թե որ ակումբի օգտին են կայացվում բոլոր որոշումները։ Յուրաքանչյուր ոք թող ինքը անի հետևություններ այս ամենից։

Ռաուլ Գարսիան ասաց, որ մրցակցի տուգանային հրապարակում կանգնել են իր ոտքին։ Տարբերությունն այն է, որ մի դրվագում մրցավարը նայեց տեսակրկնապատկերը, իսկ երկրորդ դրվագում՝ չնայեց։

Խաղը հավասար պայքարում էր ընթանում։ Մենք հիանալի ֆուտբոլիստներով ենք համալրված, ինչն էլ թույլ տվեց մեզ բարձր մակարդակով հանդիպում անցկացնել։

7-րդ տեղի համար պայքարում են բավականին շատ ակումբներ, որոնք խիտ են դասավորված։ Ցանկացած միավոր այդ պայքարում հավասար է ոսկու»,-նշել է Մունիայինը, ում խոսքերը փոխանցում է Marca-ն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023