Մոուրինիոն կարծես թե գտել է Պեպին հաղթելու բանալին🎥

Մոուրինիոն կարծես թե գտել է Պեպին հաղթելու բանալին🎥

21/11/2020 - 23:36

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջատարների թվում ընթացող «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Խաղի մեծ մասում մանկունյական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և ուներ տարածքային լուրջ առավելություն, սակայն «շնաձկները» բավականին գրագետ պաշտպանվում էին և դրան զուգահեռ նաև հակագրոհում, ինչի արդյունքում Ժոզե Մոուրինիոյի սաներին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Նախ 5-րդ րոպեին Տանգի Նդոմբելեի «կտրող» հիանալի փոխանցումից հետո Սոն Հին Մինը բացեց խաղի հաշիվը, իսկ 65-րդ րոպեին Հարի Քեյնի փոխանցումը գտավ Ջովանի Լո Չելսոյին, ով էլ դրեց խաղի վերջակետը։

Հավելենք, որ ինչ Ժոզե Մոուրինիոն գլխավորել է «Տոտենհեմը», լոնդոնյան ակումբը միայն հաղթել է «քաղաքաբնակներին»։ Կողմերի միջև կայացած նախորդ խաղում նույնպես լոնդոնյան ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «շնաձկները» վաստակեցին 20 միավոր, շրջանցեցին «Չելսին» և ժամանակավորապես բարձրացան 1-ին հորիզոնական, իսկ «Սիթին» 12 միավորով 10-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023