ՄՅՈՒ-ն ու Լիվերպուլը  աչք են դրել Սևիլիայի պաշտպանի վրա

ՄՅՈՒ-ն ու Լիվերպուլը աչք են դրել Սևիլիայի պաշտպանի վրա

04/09/2020 - 15:25

«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիգեո Կառլոսը հատնվել է ԱՊԼ-ի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է  Marca-ն, 27-ամյա բրազիլացի պաշտպանի վրա աչք են դրել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։ Հաղորդվում է, որ խաղացողի հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո։

Ավելի վաղ հատյնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես ցանկանում է ձեռք բերել Կառլոսին, սակայն «քաղաքաբնակներն» այժմ ուշադրությունը սևեռել են «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին ձեռք բերելու ուղղությամբ։

Ավարտված մրցաշրջանում Դիեգո Կառլոսը «Սևիլիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023