Մխիթարյան. «Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ. ավելացնելու ոչինչ չունեմ»

Մխիթարյան. «Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ. ավելացնելու ոչինչ չունեմ»

18/10/2021 - 12:31

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։

Հանդիպման 43-րդ րոպեին «բյանկոներիների» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին կանոնների խախտում թույլ տվեց Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն 11-մետրանոց նշանակեց «Յուվենտուսի» դարպասին, սակայն Ժորդան Վերետու վրիպեց նշակետից։

Այդ դրվագը բազում քննարկումների առիթ է դարձել, քանի որ խախտման պահին Շյեսնիի ու Մխիթարյանի բախման արդյունքում գնդակը հայտնվեց «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամի մոտ, ով էլ գրավեց դատարկ դարպասը, սակայն Օրսատոն արդեն սուլել էր և նշանակել 11-մետրանոց։

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը խոսել է այդ դրվագի մասին.

«Ինչո՞ւ մրցավարները չսպասեցին դրվագն ավարտվի հետո նոր սուլեին։ Խաղից դուրս իրավկճակի դեպքում նրանք սպասում են 5-8 վայրկյան, ինչո՞ւ նույնը չանել նաև 11-մետրանոցի ժամանակ։

Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ. ավելացնելու ոչինչ չունեմ։

Բնականաբար, մենք հիասթափված ենք, քանի որ ավելի լավ տեսք ունեինք, ստեղծեցին շատ գոլային պահեր։

Իհարկե, հաղթելու համար պետք էր ավելին անել, սակայն մենք առաջընթաց ենք գրանցում և գիտենք, որ կարող ենք հաղթել, եթե շարունակենք այսպիսի խաղ ցույց տալ»,- նշել է Մխիթարյանը, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն` հղում կատարելով DAZN-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023