Մխիթարյանը գրառում է կատարել Ուդինեզեի դեմ տարած հաղթանակից հետո

Մխիթարյանը գրառում է կատարել Ուդինեզեի դեմ տարած հաղթանակից հետո

19/02/2023 - 09:35

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։

Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 73-րդ րոպեին հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով իր թիմին։

Հանդիպումից հետո հայազգի ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում գրառում է կատարել.

«Վերադարձ հաղթանական ուղի։ Պատրաստ եմ հաջորդ հանդիպմանը»։

Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023