Մի շարք գրանդ ակումբներ ցավակցական ուղերձներ են հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Մի շարք գրանդ ակումբներ ցավակցական ուղերձներ են հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

06/02/2023 - 19:49

Փետրվարի 6-ին` վաղ առավոտյան, Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.8 մագնիտուտ։

Ըստ նախնական տեղեկությունների` երկրաշարժի հետևանքով զովել է 1000-ից ավելի մարդ։

Մի շարք ֆուտբոլային գրանդ ակումբներ ցավակցական ուղերձներ են հղել.

«Ռեալ Մադրիդ»

««Ռեալ Մադրիդ» ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդը ցանկանում են իրենց խորին կարեկցանքն ու համերաշխությունը հայտնել վերջին մի քանի ժամում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Մեր ակումբն իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։

Մենք նաև շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին և նրանց ենք հղում մեր ողջ ուժն ու ջերմությունը»։

«Բավարիա»

«Մյունխենի «Բավարիայի» բոլոր մտքերը երկրաշարժի զոհերի և նրանց ընտանիքի բոլոր անդամների հետ են»։

«Բարսելոնա»

««Բարսելոնան» իր ցավակցությունն է հայտնում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին և ընկերներին, իսկ բոլոր տուժածներին և վիրավորներին մաղթում առողջություն»։

«Լիվերպուլ»

«Մեր բոլոր մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից»։

«Ինտեր»

«Մեր բոլոր մտքերն ուղղված են այս առավոտ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի բոլոր զոհերին»։

«Միլան»

««Միլանն» իր խորին ցավակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից։ Ակումբում բոլորի մտքերը ձեզ հետ են»։

«Ռոմա»

«Ռոմայի» բոլորի մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր տուժել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից»։

«Բորուսիա Դորտմունդ»

«Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի աղետը մեզ խորապես ցնցել է։ Մեր մտքերը բոլոր զոհերի, նրանց ընտանիքների, հարազատների համար անհանգստացող մարդկանց և իհարկե բոլոր փրկարարների հետ են»։

ՊՍԺ

«Քահրամանմարաշում գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որը զոհերի պատճառ է դարձել, «Պարի Սեն-Ժերմենը ցանկանում է իր աջակցությունը հայտնել Թուրքիայի ժողովրդին, ինչպես նաև հավաքականի բոլոր խաղացողներին, մարզիչներին և անձնակազմին, ընտանիքներին և նրանց սիրելիներին»։

«Ատլետիկո Մադրիդ»

«Ցավակցում ենք այսօր` վաղ առավոտյան, Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Մեր ողջ աջակցությունն ենք հայտնում նրանց»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023