Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Ջուդ Բելինգհեմի ծառայություններով

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Ջուդ Բելինգհեմի ծառայություններով

21/09/2022 - 22:16

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, հնարավոր է, 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»և «Ռեալ Մադրիդը»։

Հաղորդվում է, որ Բելինգհեմի և «Բորուսիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ը, սակայն դորտմունդյան ակումբն այժմ պատրաստվում է բարելավված առաջարկ կատարել անգլիացի ֆուտբոլիստին։

Այդուհանդերձ, Բելինգհեմը ցանկանում է հեռանալ «Բորուսիայից» և մտադիր է ճնշում գործադրել «իշամեղուների» ղեկավարության վրա` պահանջելով վաճառել իրեն այլ ակումբի։

Դրան զուգահեռ, դորտմունդյան ակումբն արդեն սահմանել է 19-ամյա կիսապաշտպանի հրաժարագինը ու նրա վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 150 մլն եվրո։

Նշենք, որ եթե որևէ ակումբ վճարի այդքան գումար, ապա այդ գործարքը կդառնա ֆուտոբլի պատմության երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը` զիջելով միայն Նեյմարի (2017 թ., «Բարսելոնա» -> ՊՍԺ, 222 մլն եվրո) և Կիլիան Մբապեի (2018 թ., «Մոնակո»-> ՊՍԺ, 180 մլն եվրո) գործարքներին։

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիա Դորտմունդի» շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 100 հանդիպում` դառնալով 13 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023