Միտրովիչի բենեֆիսը. Սերբիան վստահ խաղով հաղթեց Լիտվային 🎥

Միտրովիչի բենեֆիսը. Սերբիան վստահ խաղով հաղթեց Լիտվային 🎥

11/09/2023 - 11:00

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Սերբիայի հավաքականը G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Լիտվայի ընտրանու դեմ։

Դեռ առաջին կեսում սերբերը լուծեցին հանդիպման ելքը և երեք գնդակ ուղարկեցին լիտվացիների դարպասը։

Հանդիպման հերոս դարձավ Ալեքսանդր Միտրովիչը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։

Նախքան ընդմիջում տանտերերը մեկ գնդակ հետ բերեցին. աչքի ընկավ Գիտիս Պաուլաուսկասը։

Հետագայում այլևս գոլեր չգրանցվեցին. Դրագան Ստոյկովիչի թիմը հաղթեց 3:1 հաշվով։

G խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Չեռնոգորիա 2:1 Բուլղարիա

6-րդ տուրից հետո խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. Հունգարիա (անցկացրած 4 խաղ) – 10 միավոր
  2. Սերբիա – 10 միավոր
  3. Չեռնոգորիա – 8 միավոր
  4. Բուլղարիա – 2 միավոր
  5. Լիտվա – 2 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023