Միխայիլ  Մուդրիկն առաջին գոլը խփեց Չելսիի կազմում🎥

Միխայիլ Մուդրիկն առաջին գոլը խփեց Չելսիի կազմում🎥

03/10/2023 - 00:28

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» հյուրընալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։

«Ազնվականների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Միխայիլ Մուդրիկը, ով 18-րդ րոպեին բացեց հաշիվը։

Նշենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց լոնդոնյան ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 70 մլն եվրոյի դիմաց «Շախտյորից» «Չելսի» է տեղափոխվել 2023 թ. հունվարին, որի կազմում անցկացնում է 24-րդ հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023