Միլիտաո․ «Պատկերացնում եմ, թե ինչպես եմ հաղթական գնդակը խփում Ման․ Սիթիի դարպասը»

Միլիտաո․ «Պատկերացնում եմ, թե ինչպես եմ հաղթական գնդակը խփում Ման․ Սիթիի դարպասը»

03/08/2020 - 16:31

«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն AS պարբերականին տված հարցազրույցի ժամանակ կսիվել է օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման սպասելիքներով․

-Դուք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում լինելու եք մեկնարկային կազմում։ Ի՞նչ եք դրա հետ կապված։

-Դա հիանալի զգացողություն է։ Յուրօրինակ պահ է լինելու ինձ համար։ Ռամոսը խաղադաշտում չի լինելու, և ես պետք է իմ ողջ կարողությունները ցույց տամ խաղադաշտում և պետք է ամեն ինչ թողնեմ խաղադաշտում։

-«Մանչեսեր Սիթիի» կազմից ո՞ր ֆուտբոլիստին եք համարում ամենավտանգավորը

-Նրանք բոլորն էլ լավն են, սակայն կառանձնացնեմ Գաբրիել Ժեզուսին։

-Դուք արդեն գրեթե ամեն ինչի հասել եք, սակայն դեռևս գոլի հեղինակ չեք դարձել «Ռեալի» կազմում։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առաջին գոլը «Ռեալի» կազմում։

-Կարող եմ պատկերացնել, որ հաղթական գնդակն եմ խփում «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ Դա կլինի գլխով գոլ, սակայն չգիտեմ, թե ինչպես կնշեմ այն։ Անհնար ոչինչ չկա, այդ պատճառով էլ այն պատկերացնում եմ հենց այդպես։

-Ի՞նչ կցանկանայիք փոխանցել «Ռեալի» երկրպագուներին այդ խաղից առաջ

-Մադրիդիստներ, «Սիթիի» դեմ խաղում չի լինելու մեր ավագը, սակայն խաղալու եմ ես։ Ես հիանալի հանդիպում կանցկացնեմ, հավատացեք ինձ։ Մենք կհաղթենք։

Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթել է 2։1 հաշվով, իսկ այդ խաղում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հեռացվել է խաղադաշտից, այդ պատճառով էլ բաց է թողնելու պատասխան հանդիպումը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023