Միլանը հաղթեց Սալերնիտանային` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥

Միլանը հաղթեց Սալերնիտանային` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥

04/12/2021 - 19:56

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։

«Ռոսոներիները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

«Միլանի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆրանկ Կեսիեն և Ալեքսիս Սալեմակերսը։

Այս հաղթանակից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակեց 38 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Սալերնիտանան» մնաց 8 միավորով և զբաղեցնում է վերջին` 20-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023