Մեր մրցակիցները. Հյուսիսային Մակեդոնիան  ու Ռումինիան կիսեցին միավորը

Մեր մրցակիցները. Հյուսիսային Մակեդոնիան ու Ռումինիան կիսեցին միավորը

09/09/2021 - 00:35

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասն անցավ հյուսիսմակեդոնացիների առավելությամբ, ովքեր ավելի շատ էին տիրում գնդակին (58 %) ու ավելի շատ էին հարվածում մրցակցի դարպասին (7 դիպուկ հարված)։

Չնայած այդ առավելությանը` Բլագոյա Միլևսկու սաները չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունն ու հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Իսլանդիա 0:4 Գերմանիա

Հայաստան 1:1 Լիխտենշտեյն

J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա – 15 միավոր
  2. Հայաստան – 11 միավոր
  3. Ռումինիա – 10 միավոր
  4. Հյուսիսային Մակեդոնիա – 9 միավոր
  5. Իսլանդիա – 4 միավոր
  6. Լիխտենշտեյն – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023