Մեսսսիիի․ արգենտինացին գերազանցեց Պելեի պատմական ռեկորդը🎥

Մեսսսիիի․ արգենտինացին գերազանցեց Պելեի պատմական ռեկորդը🎥

23/12/2020 - 02:27

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Վալյադոլիդի» դեմ։

Հանդիպման 65-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմում Պեդրիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։

Արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում պաշտոնական խաղերում խփեց իր 644-րդ գոլը և գերազանցեց Պելեի պատմական ռեկորդը՝ դառնալով բոլոր ժամանակների ընթացքում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Պելեն «Սանթոսի» կազմում հանդես գալիս խփել էր 643 գնդակ, ինչը երկար տարիներ համարվում էր համաշխարհային ռեկորդ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023