Մեսսի. «Քաթարում կայանալիք ԱԱ-ն վերջինը կլինի ինձ համար»

Մեսսի. «Քաթարում կայանալիք ԱԱ-ն վերջինը կլինի ինձ համար»

07/10/2022 - 00:38

Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին հաստատել է, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր համար.

«ԱԱ-2022-ը կդառնա՞ վերջինն ինձ համար։ Այո՛, անկասկած։ Որոշումն արդեն կայացված է։

Ֆիզիկապես լավ վիճակում եմ, քանի որ այս տարի հիանալի նախամրցաշրջանային հատված եմ անցկացրել, ինչի հնարավորությունը չունեի մեկ տարի առաջ։

Նախորդ տարի` այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ես ուշ սկսեց մարզվել և խաղային պրակտիկայի պակաս ունեի, իսկ այնուհետև հավաքականից վերադարձա վնասվածքով, այդ պատճառով ամեն ինչ շատ ծանր էր ստացվում։

Այժմ արդեն օրերն եմ հաշվում, թե երբ է սկսվելու աշխարհի առաջնությունը, շունչս պահած սպասում եմ մրցաշարի մեկնարկին։

Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես է ամեն ինչ ընթանում և ավարտվում: Մի կողմից ցանկանում ենք սպասել մրցաշարին, մյուս կողմից՝ հաջող հանդես գալ։

Բոլոր հանդիպումները բարդ են լինելու, դրա համար էլ աշխարհի առաջնություններն առանձնահատուկ են, քանի որ դրա շրջանակում միշտ չէ, որ ֆավորիտները հաղթում են, և ամեն ինչ չէ, որ կանխատեսելի է ընթանում։

Չգիտեմ՝ կարելի է մեզ հաղթողի հիմնական հավակնորդների թվում համարել, թե` ոչ։ Այո՛, Արգենտինան պատմականորեն հաղթանակի հավակնորդ է, բայց այժմ մենք ֆավորիտ չենք։ Կան հավաքականներ, որոնց հնարավորություններն ավելի մեծ են»,- նշել է Մեսսին Star+-ի եթերում, որը մեջբերում է Todo Noticias-ը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում ընդգրկված է C խմբում և կմրցի Լեհաստանի, Մեքսիկայի ու Սաուդյան Արաբիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023