Մեսսի. «Բոլորը  ցանկանում են հաղթել Արգենտինային»

Մեսսի. «Բոլորը ցանկանում են հաղթել Արգենտինային»

08/09/2023 - 15:48

ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 1-ին տուրում Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Էկվադորին։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին.

«Ծանր և ինտենսիվ հանդիպում էր։ Ես մի փոքր հոգնել էի, այդ պատճառով էլ փոխարինեցին ինձ, սակայն, ընդհանուր առմամբ, լավ եմ։

Բոլորը ցանկանում են հաղթել Արգենտինային, հատկապես, որ մենք չեմպիոն ենք դարձել։

Դեռևս ոչ վաղ անցյալում մենք աշխարհի չեմպիոն դարձանք, սակայն տպավորություն է, թե շատ ժամանակ է անցել։

Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել, պայքարել և խաղ առ խաղ նվաճել մյուս աշխարհի առաջնության ուղեգիրը»,- Մեսսիի խոսքերը մերջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Էկվադորի դեմ կայացած խաղում «ալբիսելեստեն» հաղթեց հենց Մեսսիի տուգանայից խփած գեղեցիկ գոլի շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023