Մեսսին ակնարկել է, որ պատրաստվում է մնալ Բարսելոնայում

Մեսսին ակնարկել է, որ պատրաստվում է մնալ Բարսելոնայում

21/12/2020 - 19:04

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին հայտարարել է, որ ակումբի դժվարություններն արդեն անցյալում են․ հիմա նա ցանկանում է մնալ թիմում և շարունակել պայքարը Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի շրջանակում։

«Այո, ճիշտ է, որ ես շատ վատ ամառ անցկացրի։ Ես շատ էի մտածում մրցաշրջանի ավարտի մասին, սակայն այսօր ամեն ինչ անցյալում է։

Ես ինձ արդեն շատ լավ եմ զգում և պատրաստ եմ այս ակումբի կազմում պայքարել բոլոր մրցաշարերում։

Գիտեմ, որ ակումբն այժմ ժանր ժամանակներ է ապրում, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը 2020 թվականի օգոստոսին ակումբից հեռանալու պաշտոնական ցանկություն էր հայտնել, սակայն կատալոնական ակումբի այն ժամանակվա նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ոչ մի կերպ չցանկացավ բաց թողնել ֆուտբոլիստին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023