Մեսսիի և ընկերների հերթական բենեֆիսը. Ինտեր Մայամին հաղթեց Լոս Անջելեսին 🎥

Մեսսիի և ընկերների հերթական բենեֆիսը. Ինտեր Մայամին հաղթեց Լոս Անջելեսին 🎥

04/09/2023 - 10:26

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 25-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Լոս Անջելեսի» դեմ։

Լեո Մեսսին ու ընկերները հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` հաղթելով 3:1 հաշվով։

Խերարդո Մարտինոյի թիմի գոլերը խփեցին Ֆակունդո Ֆարիասը, Ժորդի Ալբան ու Լեոնարդո Կամպանան։

Նշենք, որ Մեսսին երկու գոլային փոխանցում կատարեց այս խաղում։

Արգենտինացի հարձակվողը «Ինտեր Մայամիի» շարքերը համալրելուց հետո մասնակցել է 11 հանդիպման` դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Լոս Անջելեսի» միակ գոլն էլ խփեց Ռայան Հոլինգզհեդը։

Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 25 միավոր և Արևելյան գոտում զբաղեցնում է նախավերջին` 14-րդ հորիզոնականը։

«Լոս Անջելեսը», 40 միավորով, Արևմտյան գոտում 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023