Մեսսիի տպավորիչ բենեֆիսը. Ինտեր Մայամին հաղթեց Նեշվիլին 🎥

Մեսսիի տպավորիչ բենեֆիսը. Ինտեր Մայամին հաղթեց Նեշվիլին 🎥

21/04/2024 - 12:33

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» տանը մրցեց «Նեշվիլի» դեմ` 3:1 հաշվով տանելով կամային հաղթանակ։

Հանդիիպման հերոս դարձավ տանտերերի առաջատար Լեո Մեսսին, ով իր անվան դիմաց գրանցեց երկու գոլ ու մեկ գոլային փոխանցում։

Խերարդո Մարտինոյի թիմից մեկ գոլ էլ խփեց Սերխիո Բուսկետսը։

«Ինտեր Մայամին» վաստակեց 18 միավոր և գլխավորեց Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։

«Նեշվիլը», 7 միավորով, նույն կոնֆերենցիայում 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023