«Մենք աշխարհի չեմպիոն ենք, ինչո՞ւ ենք վախկոտ». Մեսսիի և Ռոդրիգոյի միջև լեզվակռիվ  է տեղի ունեցել 🎥

«Մենք աշխարհի չեմպիոն ենք, ինչո՞ւ ենք վախկոտ». Մեսսիի և Ռոդրիգոյի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել 🎥

23/11/2023 - 00:27

ԱԱ-2026-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային։

Հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչից անմիջապես առաջ լեզվակռիվ է տեղի ունեցել «ալբիսելեստեի» ավագ Լեո Մեսսիի և «պենտակամպիոնների» հարձակվող Ռոդրիգոյի միջև։

TyC Sports-ին հաջողվել է պարզել, թե ինչ է ասել Ռոդրիգոն Մեսսիին, ինչից հետո վերջինս բորբոքվել է։

Բանն այն է, որ 22-ամյա ֆուտբոլիստը Մեսսիին ասել է` «Դուք վախկոտ եք»։

Ի պատասխան դրան` Մեսսին ասել է հետևյալը.

«Մենք աշխարհի չեմպիոն ենք, ինչո՞ւ ենք վախկոտ»։

Հատկանաշական է, որ նրանց մոտ կանգնած է եղել նաև Մեսսիի թիմակից Ռոդրիգո դե Պոլը, ով Ռոդրիգոյին ասել է` «Վախկոտները պատմություն չեն կերտում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023