Մեմֆիս Դեպայը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Մեմֆիս Դեպայը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

13/08/2022 - 16:34

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, թուրինայն ակումբն արդեն տևական ժամանակ է հոլանդացի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում նրա գործակալների հետ, ինչից արդյունքում մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել 28-ամյա հարձակվողի հետ։

Սպասվում է, որ Դեպայի աշխատավարձը «Յուվենտուսում» կկազմի տարեկան 5 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, կավելանա ևս 2 մլն եվրո։

Նշվում է, որ Դեպայը «Բարսելոնայից» հեռանալու է անվճար, քանի որ խզելու է «բլաուգրանայի» հետ գործող պայմանագիրը։

Այժմ «բյանկոներիներն» սպասվում են, որ հոլանդացի ֆուտբոլիստը լուծի պայմանագրի խզման հարցը, ինչից հետո կհայտարարեն տրանսֆերի մասին։

Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպայը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2021 թ. ամռանը, որի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023