Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից։ Մեկ անձը 4 տոմսից ավելի չի կարող գնել։
Գնումից հետո օգտատերը տոմսերի QR կոդերը կտեսնի կայքում, որոնք կակտիվանան միայն հանդիպման օրը։
Տոմս գնելու համար հարկավոր է կայքում անցնել նաև անձնագրային նույնականացում։ Անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց։ Տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերն ունեն հետևյալ արժեքները.
Հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1000-2000 դրամ,
Արևելյան տրիբունա` 3000-6000 դրամ,
Արևմտյան տրիբունա` 6000-8000 դրամ։
Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ընկերական-հանդիպումներ, Հայաստան-Ղազախստան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ղազախստանի հավաքական