Մաքտոմինայ․ «Ես 5 տարեկանից Յունայթեդում եմ․ սիրում եմ այդ ակումբը»

Մաքտոմինայ․ «Ես 5 տարեկանից Յունայթեդում եմ․ սիրում եմ այդ ակումբը»

10/01/2021 - 15:07

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն` 1:0 հաշվով առավելության հասավ «Վոթֆորդի» նկատմամբ։ Հաղթական գնդակը խաղի 5-րդ րոպեին իր ակտիվում գրանցեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը։

24-ամյա ֆուտբոլիստն այդ խաղին մասնակցեց ավագի թևկապով։

«Խաղը շատ լավ սկսեցինք․ առաջին 30 րոպեներին մեզ հաջողվում էր վերահսկել գնդակի տեղաշարժը։ Երկրորդ խաղակեսում մենք հոգնել էինք և հեռու էինք մեր իրական խաղամակարդակից։ Տղաներից շատերը խաղային փորձի խնդիր ունեին, ինչն էլ բացասաբար ազդեց մեր խաղի վրա։

Ինձ համար սյուրռեալիստական պահ էր, երբ մարզիչն ասաց, որ ես եմ լինելու ավագն այդ խաղում։ Ես 5 տարեկանից «Յունայթեդում» եմ․ սիրում եմ այդ ակումբն իմ ողջ կյանքի ընթացքում»,- Մաքտոմինայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը, մանկունյական ակումբի կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023