Մարսելոն նույնպես միացել է Black Lives Matter շարժմանը?

Մարսելոն նույնպես միացել է Black Lives Matter շարժմանը?

15/06/2020 - 14:49

Վերսկսված իսպանական Լա լիգայի շրջանակում չեմպիոնության հավանակորդ «Ռեալը» 28-րդ տուրում սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։

Հանդիպման գոլերից մեկը 37-րդ րոպեին խփեց տանտերերի բրազիլացի եզրային պաշտպան Մարսելոն։ Խփած գնդակից հետո բրազիլացի պաշտպանը ծնկի իջավ՝ բռունցքը օդում պարզելով։ Այդկերպ Մարսելոն աջակցել է Black Lives Matter հակառասիստական շարժմանը։

 

 Black Lives Matter շարժումը մեծ արձագանք ստացավ մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Այդ շարժման մասնակիցները դեմ են արտահայտվում սևամորթ մարդկանց նկատմամբ բռնությանը։ Այժմ ԱՄՆ տարբեր քաղաքներում բազմահազարանոց ռասիստական ցույցեր են տեղի ունենում, որոնք վերածվել են ավերածությունների։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023