Մարսելին տեխնիկական պարտություն կգրանցեն Նիցցայի դեմ խաղը չշարունակելու պատճառով

Մարսելին տեխնիկական պարտություն կգրանցեն Նիցցայի դեմ խաղը չշարունակելու պատճառով

23/08/2021 - 11:46

Ֆրանսիական Լիգա 1-ին «Նիցցա» – «Մարսել» հանդիպումը սկանդալային ընթացք ստացավ և մնաց անավարտ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղի 75-րդ րոպեին բախում է տեղի ունեցել «Նիցցայի» երկրպագուների և «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեի միջև։

Երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել ֆրանսիացի կիսապաշտպանի վրա։

Նախքան բախումը 34-ամյա ֆուտբոլիստն երկրպագուների վրա հետ էր նետել այն բազմաթիվ շշերից մեկը, որոնցով հանդիպման ընթացքում երկրպագուներն անդադար հարվածել են Պայեին։

Այդ դրվագից հետո «Մարսելի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը հեռացել են խաղադաշտից ու հրաժարվել շարունակել հանդիպումը։

«Նիցցայի» ֆուտբոլիստները մոտ 1 ժամ անց վերադարձել են հանդերձարանից, սակայն «Մարսելը» ոչ մի կերպ չցանկացավ խաղալ նման պայմաններում։

Հանդիպման գլխավոր մրցավար Բենուա Բաստյենն այդ պատճառով խաղը ավարտեց ժամանակից շուտ։

Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, ըստ Լիգա 1-ի կանոնադրության, եթե որևէ ակումբ հրաժարվում է շարունակել խաղը, նրա անվան դիմաց գրանցվում է տեխնիկական պարտություն։

Հավելենք, որ հանդիպման դադարեցման պահին «Նիցցան» հաղթում էր 1:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023