Ման. Յունայթեդն ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Էվերտոնին 🎥

Ման. Յունայթեդն ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Էվերտոնին 🎥

26/11/2023 - 22:55

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։

Կարելի է ասել` «կարմիր սատանաները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Ալեխանդրո Գարնաչոն շրջադարձ անհավանական հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Չնայած հանդիպման մնացած ժամանակահատվածում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային առավելություն, Էրիկ Տեն Հագի թիմը դիմացավ մրցակցի ճնշմանը։

Դեռ ավելին, «Յունայթեդը» ևս երկու գնդակ ուղարկեց Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասն ու հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։

Մանկունյական ակումբից մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնի Մարսիալը։

Հանդիպման հերոսներից դարձավ նաև հյուրերի դարպասապահ Անդրե Օնանան` կատարելով 6 սեյվ։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 24 միավոր` բարձրանալով 6-րդ հորիզոնական։

«Էվերտոնը», 4 միավորով, նախավերջինն է` 19-րդը։

Հիշեցնենք, որ վերջերս Պրեմիեր լիգայի որոշմամբ ֆինանսական օրենքներ խախտելու պատճառով «իրիսներից» հանվել է 10 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023