Ման. Յունայթեդը շարունակում է վստահ մրցելույթները` հաղթելով նաև Ասթոն Վիլլային 🎥

Ման. Յունայթեդը շարունակում է վստահ մրցելույթները` հաղթելով նաև Ասթոն Վիլլային 🎥

11/02/2024 - 22:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Ասթոն Վիլլայի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում «կարմիր սատանաները» հաղթեցին 2:1 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեցին Ռասմուս Հոյլունդի և Սքոթ Մաքթոմինայի խփած գոլերը։

Վերջինս աչքի ընկավ 86-րդ րոպեին։

Տանտերերի միակ գոլը խփեց Դուգլաս Լուիսը։

Նշենք, որ «կարմիր սատանաները» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեցին չորրորդ անընդմեջ հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Ունայի Էմերիի թիմը, 46 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023