«Ման. Յունայթեդը» գոլառատ խաղում հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
«Կարմիր սատանաներից» մեկական գոլ խփեցին Լյուկ Շոուն, Մատեուս Կունյան և Բրայան Մբեումոն: «Անտառապահներից» աչքի ընկան Մորատոն ու Մորգան Գիբս-Ուայթը:
Մանկունիական գրանդից հերթական ասիստը կատարեց թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը: Պորտուգալացի կիսապաշտպանը 20 գոլային փոխանցումով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ասիստենտն է:
Մայքլ Կարիկի գլխավորած թիմը 68 միավորով 3-րդն է, «Ֆորեսթը»՝ 43 միավորով 16-րդը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml