Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին հերթական տրանսֆերն իրականացրեց

Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին հերթական տրանսֆերն իրականացրեց

04/07/2019 - 16:33

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան Ռոդրիին (Ռոդրիգո Էրնանդես) ձեռք բերելու մասին:

Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա կիսապաշտպանը Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» «Աթլետիկոյին» կվճարի 70 միլիոն եվրո. հենց այսքան է հրաժարագինը:

Ռոդրիին փորձում էր ձեռք բերել նաև «Բավարիան»: Ֆուտբոլիստը բազմիցս խոսել է Գվարդիոլայի հետ աշխատելու ցանկության մասին:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023