Մանչեսթեր Սիթին շնորհավորել է Լիվերպուլին չեմպիոնության կապակցությամբ

Մանչեսթեր Սիթին շնորհավորել է Լիվերպուլին չեմպիոնության կապակցությամբ

26/06/2020 - 01:39

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, ինչի շնորհիվ առաջնության ավարտից 7 տուր առաջ «Լիվերպուլը» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցներից՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։

«Մանչեսթեր Սիթին» Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում շնորհավորել է մերսիսայդյան ակումբին չեմպիոնության կապակցությամբ՝ կատարելով հետևյալ գրառումը․

«Շնորհավորում ենք «Լիվերպուլին» Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023