Մանչեսթեր Սիթիին թույլատրել են Լիվերպուլի դեմ հանդիպումն անցկացնել «Էթիհադ» մարզադաշտում

Մանչեսթեր Սիթիին թույլատրել են Լիվերպուլի դեմ հանդիպումն անցկացնել «Էթիհադ» մարզադաշտում

25/06/2020 - 17:55

Ինչպես տեղեկացնում է Մանչեսթերի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը հուլիսի 2-ին կկայանա «քաղաքաբնակների» հիմնական՝ «Էթիհադ» մարզադաշտում։

«Անվտանգության հարցերով զբաղվող խումբը հաստատել է, որ դեմ չէ, որ հանդիպումը կայանա «Էթիհադ» մարզադաշտում»,- նշել է Մանչեսթերի քաղաքայաին խորհրդի անդամ Լյութֆուր Ռահմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը կարող էր անցկացվել չեզոք մարզադաշտում, քանի որ մտավախություն կար, որ խմբերով կարող են հավաքվել մարզադաշտի հարևանությամբ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023