Մանեն մտադիր է հեռանալ Լիվերպուլից

Մանեն մտադիր է հեռանալ Լիվերպուլից

22/04/2020 - 14:10

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական պարբերական France Football-ը, «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից և համալրել «Ռեալի» շարքերը, քանի որ շատ է ցանկանում աշխատել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։

Նշվում է նաև, որ աֆրիկացի հարձակվողը դժգոհ է մնացել նաև իր ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործողություններից, ով «Ոսկե գնդակի» 2019 թվականի մրցանակաբաշխության ժամանակ ակնհայտ աջակցություն հայտնեց «Լիվերպուլի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վիրջիլ վան Դեյկին։

Չնայած ՊՍԺ-ն նույնպես հետաքրքրված է խաղացողի ծառայություններով, սակայն սենեգալցի ֆուտբոլիստի համար «Ռեալը» առաջնային նպատակն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023