Մահացել է լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին

Մահացել է լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին

06/01/2023 - 15:15

Ինչպես հայտնում են համաշխարհային տարբեր ԶԼՄ-ներ, 58 տարեկան հասականում մահացել է իտալացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին։

Վիալին երկար ժամանակ պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։

Նշենք, որ Ջանլուկա Վիալին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կրեմոնեզեի» (1980-84 թթ., 113 հանդիպում, 25 գոլ), «Սամպդորիայի» (1984-92 թթ., 328 հանդիպում, 141 գոլ), «Յուվենտուսի» (1992-96 թթ., 145 հանդիպում, 53 գոլ) և «Չելսիի» (1996-99 թթ., 87 հանդիպում, 40 գոլ)։

Վիալին 1985-92 թթ. հանդես է եկել նաև Իտալիայի հավաքականի կազմում` անցկացրած 59 խաղում դառնալով 16 գոլի հեղինակ։

Նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել` 4 անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր, 2 անգամ` Ա սերիայի չեմպիոն, 2 անգամ` Իտալիայի Սուպերգավաթակիր, 2 անգամ` ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթակիր, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող, 1 անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, 1 անգամ` ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, 1 անգամ` Անգլիայի գավաթակիր և 1 անգամ` Անգլիայի Լիգայի գավաթակիր։

Վիալին, որպես մարզիչ, գլխավորել է «Չելսին» (1998-2000 թթ.) և «Վոթֆորդը» (2001-02 թթ.), իսկ 2019-2022 թթ. Իտալիայի հավաքականում ընդգրկված է եղել Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում, որի կազմում 2021 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023