Մահացել է ԱԱ-82-ի հերոսներից, «Ոսկե գնդակի» դափնեկիր Պաոլո Ռոսին

Մահացել է ԱԱ-82-ի հերոսներից, «Ոսկե գնդակի» դափնեկիր Պաոլո Ռոսին

10/12/2020 - 11:43

Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է իտալական ֆուտբոլի լեգենդներից Պաոլո Ռոսին։

Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, մահվան պատճառը դարձել է թոքերի քաղցկեղը։

Պաոլո Ռոսի կարիերայի գագաթնակետը եղել է 1982 թվականին Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնոթյունը, երբ հարձակվողը Իտալիայի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն, իսկ ինքը՝ Ռոսին, 6 գնդակով՝ մրցաշարի լավագույն ռմբարկու։ Հատկապես տպավորիչ ստացվեց Ռոսիի հեթ-տրիկը մրցաշարի երկրորդ խմբային փուլի շրջանակում Բրազիլիայի հավաքականի դարպասը՝ օգնելով իր հավաքականին հաղթել 3։2 հաշվով և դուրս գալ կիսաեզրաափակիչ։ Կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականը Ռոսիի դուբլի շնրոհիվ 2։0 հաշվով հաղթեց Լեհաստանին։ Եզրափակիչում Իտալիայի ընտրանուն սպասում էր Գերմանիայի հավաքականը։ «Կապույտները» հաղթեցին 3։1 հաշվով, իսկ հաղթական սկիզբը դրեց հենց Ռոսին։ Իտալիայի հավաքականը 1982-ին դարձավ աշխարհի եռակի չեմպիոն, իսկ Պաոլո Ռոսին տարվա վերջում ստացավ «Ոսկե գնդակը»։

Ռոսին ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Յուվենտուսի», «Միլանի», «Վերոնայի», «Պերուջայի», «Վիչենցայի» և «Կոմոյի» կազմում։ Իտալացի նախկին հարձակվողը 1984/85 մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ դարձել է Եվրոպական չեմպոնների գավաթակիր (խմբ․՝ ներկայիս Չեմպիոնների լիգան)։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023