Հրապարակվել է Անգլիայի հավաքականի կազմը․ կան նորեկներ

Հրապարակվել է Անգլիայի հավաքականի կազմը․ կան նորեկներ

25/08/2020 - 21:50

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է այն ցանկը, որոնք պատրաստվելու են Ազգերի լիգայի 2020/21 խաղարության առաջին երկու տուրերին։ Անգլիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին հյուրընկալվելու է Իսլանդիայի, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Դանիայի հավաքականին։

Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Շեֆիլդ Յունայթեդ»), Նիկ Պոպ («Բյորնլի»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»)

Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջո Գոմես (երկուսն էլ ՝ «Լիվերպուլ»), Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Հարի Մագուայեր («ՄՅՈՒ»), Մայքլ Քին («Էվերտոն»), Տայրոն Մինգս («Աստոն Վիլլա»), Կիրան Տրիպիե («Ատլետիկո Մադրիդ), Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի»)

Կիսապաշտպաններ – Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Մեյսոն Մաունթ («Չելսի), Կևին Ֆիլիպս («Լիդս»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»), Հարի Վինքս («Տոտենհեմ»), Ջեյմս Վորդ-Պրոուս («Սաութհեմպտոն»)

Հարձակվողներ – Թեմի Աբրահամ («Չելսի»), Դանի Ինգս («Սաութհեմպտոն»), Մեյսոն Գրինվուդ, Մարկուս Ռեշֆորդ (երկուսն էլ՝ «ՄՅՈՒ»), Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»)

Հավելենք, որ Մեյսոն Գրինվուդը, Ֆիլ Ֆոդենը, ինչպես նաև Կևին Ֆիլիպսը հավաքական են հրավիրվել առաջին անգամ։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023