Հրաշքը կայացած է!!! Լիլը գահընկեց արեց ՊՍԺ-ին՝ դառնալով Լիգա 1-ի չեմպիոն🎥

Հրաշքը կայացած է!!! Լիլը գահընկեց արեց ՊՍԺ-ին՝ դառնալով Լիգա 1-ի չեմպիոն🎥

24/05/2021 - 11:20

Ավարտվեց նաև ֆրանսիական Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանի խաղարկությունը։։

Վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիլը» հյուրընկալվելիս մրցեց «Անժերի» դեմ։

Քրիստո Գալտյեի թիմը նախքան ընդմիջման գնալը Ջոնաթան Դևիդի և Բուրակ Յիլմազի խփած գնալը հարմարավետ առավելություն ստացա և հաղթում էր երկու գնդակի առավելությամբ։

Ճիշտ է՝ հանդիպման վերջնամասում տանտերերը հանդիպման վերջնամասում՝ 90+1-րդ րոպեին, Անժելո Ֆյուլժենիի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն «Լիլը», ընդհանուր առմամբ, խաղը հանգիստ մոտեցրեց իր տրամաբանական ու հաղթական ավարտին։

Այսպիսով, «Լիլը» հաղթեց 2։1 հաշվով և գահընկեց արեց ՊՍԺ-ին՝ իր պատմության մեջ 4-րդ անգամ դառնալով Լիգա 1-ի չեմպիոն։ ՊՍԺ-ն նախորդ 3 տարիների անփոփոխ չեմպիոնն էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023