Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում» 🎥
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում» 🎥
27/07/2026 - 19:29

«Տեներիֆեն» ընկերական խաղում 6:0 հաշվով ջախջախել է Իսպանիայի 6-րդ լիգան ներկայանցող «Մարինոյին»։

Սեգունդայի նորեկից 10-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբում անդրանդիկ գոլն է խփել։

23-ամյա ֆուտբոլիստը վերջերս է 300 հազար եվրոյով Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Տեներիֆե»։

Ալվարո Սերվերայի գլխավորած թիմը հուլիսի 29-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` մրցելով Իսպանիայի 5-րդ լիգան ներկայացնող «Անյասայի» դեմ։

«Բլանկիազուլեսը» Սեգունդայում պայքարը կսկսի օգոստոսի 16-ին։ «Տեներիֆեն» առաջին տուրում կհանդիպի «Էյբարին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026