Հոլանդական ակումբը նոր մարզադաշտ կկառուցի, որի վրա կլինեն նաև բնակելի շենքեր?

Հոլանդական ակումբը նոր մարզադաշտ կկառուցի, որի վրա կլինեն նաև բնակելի շենքեր?

01/06/2020 - 13:40

Հոլանդական երկրորդ դիվիզիոնը ներկայանցող «Էքսելսիորը» պատրաստվում է նոր մարզադաշտ կառուցել։

Ռոտերդամը ներկայացնող ակումբը մարզադաշտի կառուցման ծրագիրն ուղարկել է քաղաքային իշխանություններին և արդեն ստացել է կուռացապատման թույլտվություն։ Ինչպես տեղեկացնում է Fumsmagazin-ը, ակումբի նոր մարզադաշտը կտեղավորի 6500 հանդիսական, սակայն նրա գլխավոր հաղթաթուղթը լինելու է մարզադաշտի չորս անկյուններում վեր խոյացող աշտարակները, որոնք լինելու են բնակելի տներ։ Ակումբը մտադիր է ավելի քան 400 բնակարաններ կառուցել և վաճառել։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023