Հիասքանչ ֆուտբոլ Մադրիդում. Յունայթեդը մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Ատլետիկոյից🎥

Հիասքանչ ֆուտբոլ Մադրիդում. Յունայթեդը մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Ատլետիկոյից🎥

24/02/2022 - 01:52

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադամտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Մադրիդյան ակումբը, կարելի է ասել, հանդիպումն սկսեց 1:0 հաշվով, քանի որ արդեն 7-րդ րոպեին Ժոաո Ֆելիշն առաջ մղեց «հնդկացիներին»։

Խփած գոլից հետո էլ Դիեգո Սիմեոնեի սաներն ունեին խաղային առավելություն և շատ ավելի լավ տպավորություն էին թողնում։

45-րդ րոպեին տանտերերը շատ մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Շիմե Վրսալկոյի հարվածից հետո «Յունայթեդին» փրկեց դարպասաձողը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեծ մասում էլ հիմնականում դիրքային պայքար էր ընթանում և մեծ հաշվով գոլային պահեր չկային երկու ակումբների կողմից էլ։

Երկու ակումբների մարզիչները փորձում էին փոփոխությունների միջոցով բեկել հանդիպման ընթացքը։

Ռալֆ Ռանգնիկի այդ փոփոխություններից մեկտ տվեց իր արդյունքը։

«Մանչեսթեր Յունայթեդը», որը մինչև 80-րդ րոպեն ոչ մի վտանգավոր պահ չէր ստեղծել և ոչ մի դիպուկ հարված չէր կատարել Յան Օբլակի պաշտպանած դարպասին, կարողացավ ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Էնթոնի Էլանգան։

87-րդ րոպեին մադրիդցիները քիչ մնաց առաջ անցնեին հաշվի մեջ, սակայն Անտուան Գրիզմանի հարվածից հետո «կարմիր սատանաներին» կրկին փրկեց դարպասաձողը։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, որն ավարտվեց 1:1 հաշվով։

Նշենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023