Հիասքանչ «սկուադրա աձուրա»!!! Շվեյցարիան նույնպես ջախջախված է 🎥

Հիասքանչ «սկուադրա աձուրա»!!! Շվեյցարիան նույնպես ջախջախված է 🎥

17/06/2021 - 00:49

Եվրո-2020-ի A խմբի շրջանակում Իտալիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «սկուադրա աձուրայի» առավելությամբ, որի ֆուտբոլիստները 19-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Կարսյովը Ջիորջիո Կիլեինիի խփած գոլը, ձեռքով խաղի պատճառով, չարձանագրեց։

Ամեն դեպքում, Իտալիայի հավաքականը 26-րդ րոպեին խաղի կանոնների սահմաններում գրավեց մրցակցի դարպասը. Դոմենիկո Բերարդին հարձակման աջ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և հարվածային դուրս բերեց Մանուել Լոկատելիին, ով էլ մոտ տարածություն գրավեց Յան Զոմերի պաշտապանած դարպասը։

Նախքան ընդմիջման գնալն էլ Ռոբերտո Մանչինիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքը և կարող էին նույնիսկ կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Լեոնարդո Սպինացոլան վրիպեց նպաստավոր դիրքից։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ պատկերը նույնն էր. տանտերերն առավելություն ունեին, իսկ շվեյցարացիները պաշտպանվում էին։

Ակնհայտ էր, որ իտալացիների երկրորդ գոլը հասունանում է, ինչը տեղի ունեցավ 52-րդ րոպեին. հեռահար հարվածով կրկին աչքի ընկավ Մանուել Լուկատելին` դառնալով դուբլի հեղինակ։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Շվեյցարիայի հավաքականը մի փոքր ակտիվացավ` 64-րդ րոպեին ստեղծելով իր առաջին իրական գոլային պահը. հարվածային դիրքում էր հայտնվել Սվեն Ցուբերը, սակայն վերջինիս հարվածից հետո հիանալի գործեց Ջանլուիջի Դոնարուման։

Այդ դրվագից հետո էլ Վլադիմիր Պետկովիչի սաները փորձում էին բեկել հանդիպման ընթացքը, սակայն իտալացիների հակագրոհները բազմապատիկ ավելի վտանգավոր էին, սակայն միայն Չիրո Իմոբիլեն երկու անգամ վատնեց իր պահերը։

Ամեն դեպքում, Իմոբիլեն խփեց իր գոլը, որը գրանցվեց 89-րդ րոպեին` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, A խմբի շրջանակում վաստակեց 6 միավոր, շրջանեց Ուելսին և վերադարձավ մրաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական` դառնալ նաև 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023