Հիասթափեցնող և ցածրակարգ ֆուտբոլ Կատալոնիայում․ Բարսելոնա 0։0 Ռեալ Մադրիդ?

Հիասթափեցնող և ցածրակարգ ֆուտբոլ Կատալոնիայում․ Բարսելոնա 0։0 Ռեալ Մադրիդ?

19/12/2019 - 01:15

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն։

Խաղը չարդարացրեց երկրպագուների սպասելիքները՝ ավարտվելով 0։0 հաշվով։ Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ «Ռեալի» առավելությամբ։ Սական, առջևի գծում բանը չէր հասնում եզրափակիչ դիպուկ հարվածին, սրությունը պակասում էր։

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական իրական գոլային պահերով, երբ երկու դեպքում էլ թիմերին փրկեցին ոչ թե դարպասապահները, այլ Ժերարդ Պիկեն և Սերխիո Ռամոսը՝ գնդակը հանելով դատարկ դարպասից։ Հիշատակման է արժանի Ժորդի Ալբայի պահը, երբ Լեո Մեսսիի կատարած ոսկերչական փոխանցումից հետո դուրս գալով հարվածային դիրք, վրիպեց նպաստավոր դիրքից։

Երկրորդ խաղակեսում պատկերը գրեթե չփոխվեց․ «Ռեալը» փորձում էր գրոհել, «Բարսելոնան» պաշտպանվում էր, փորձում էր դուրս գալ պաշտպանությունից, սակայն ամեն երրորդ փոխանցումը սխալ էր։ Սա միայն մեկ բան է փաստում, որ Զիդանի սաները հիանալի պրեսինգի էին դիմում՝ թույլ չտալով կատալոնցաիներին դուրս գալ պաշտպանությունից, սակայն առջևի գծում էլ չունեին ոչ ստանդարտ գործողություններով աչքի ընկնող խաղացող, ով կվճռեր խաղի ելքը, իսկ «Բարսայի» կազմում չկար խաղացող, ով կբալանսավորեր դաշտի կենտրոնը և գնդակը կհասցներ Մեսսիին։

Ինչև՝ խաղը շատ քիչ դրվագներով տպավորեց, խաղային խոտանը շատ մեծ էր երկու թիմերի կատարմամբ էլ։

Արդյունքում երկու թիմերն էլ վաստակեցին 36-ական միավոր՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023