Հիանալի ֆուտբոլ «Մենդիսորոտցայում». Բարսելոնան հաղթեց Ալավեսին 🎥

Հիանալի ֆուտբոլ «Մենդիսորոտցայում». Բարսելոնան հաղթեց Ալավեսին 🎥

03/02/2024 - 23:23

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» «Մենդիսորոտցա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր և դինամիկ պայքարում, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 3:1 հաշվով։

Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Իլկայ Գյունդողանն ու Վիտոր Ռոկեն։

Հատկանշանակ է, որ Ռոկեն փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, 63-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, 67-րդ րոպեին դեղին քարտ ստացավ, 72-րդ րոպեին ևս մեկ անգամ պատժվեց դեղին քարտով և հեռացվեց դեղին քարտով։

«Ալավեսի» կազմից աչքի ընկավ Սամու Օմորոդիոնը։

Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 50 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Ալավեսը», 26 միավորով, 12-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023