Հիանալի ֆուտբոլ «Էթիհադում». Ման. Սիթին comeback  արեց Ման. Յունայթեդի դեմ խաղում 🎥

Հիանալի ֆուտբոլ «Էթիհադում». Ման. Սիթին comeback արեց Ման. Յունայթեդի դեմ խաղում 🎥

03/03/2024 - 21:30

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում կայացավ մանկունյական հերթական դերբին, որի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական լարված, դիտարժան և համառ պայքարում, որն ավարտվեց «քաղաքաբնակների» կամային հաղթանակով` 3:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը, մեկ գոլ էլ խփեց Էրլինգ Հոլանդը։

«Կարմիր սատանաների» միակ գոլը խփեց Մարկուս Ռեշֆորդը։

«Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 62 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Էրիկ Տեն Հագի թիմը, 44 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023