Հետոսկեգնդակյան անցուդարձ կամ ինչպես է «Ոսկե գնդակը» տարեցտարի հեղինակազրկվում

Հետոսկեգնդակյան անցուդարձ կամ ինչպես է «Ոսկե գնդակը» տարեցտարի հեղինակազրկվում

06/12/2019 - 13:24

Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ Իր Կարիերայում վեցերորդ անգամ այս մրցանակին արժանացավ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին, ինչը շատ քննարկումների առիթ դարձավ։ Մրցանակի հանձնումից անցել է 4 օր, և կարելի է սառը գլխով հասկանալ, թե ընդհանրապես ինչ է կատարվել։ Առանձնացրել ենք հնգական պատճառ, թե ինչու մրցանակը պիտի ստանար Լեոն և ինչու Վիրջիլը։ Կխոսենք նաև մրցանակի դերի նվազման, սուբյեկտիվության, մեր կողմից առաջարկվող այլընտրանքային հաղթողի և շատ ու շատ այլ թեմաների մասին։ Գնացինք։

Անդրադառնանք «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին։ Վիրջիլը 2019 թվականի մինչ այս պահը մասնակցել 59 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչը միանշանակ կենտրոնական պաշտպանի համար կարելի է համարել հիանալի արդյունք։ Վիրջրիլն 2018/19 մրցաշրջանի շրջանակում «Լիվերպուլի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ցուցադրելով ֆանտաստիկ ֆուտբոլ։ Այժմ կնշենք 5 պատճառ, թե ինչու էր մրցանակին արժանի հոլանդացի Գուլիվերը։

1․Ազդեցությունը «Լիվերպուլի» խաղի վրա.

Հոլանդացին համալրելով «Լիվերպուլի» կազմը՝ գրեթե ամբողջությամբ լուծեց Կլոպպի թիմի պաշտպանության խնդիրները։ Վան Դեյկի շնորհիվ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ուներ լավագույն պաշտպանությունը՝ 38 խաղում 22 բաց թողած գնդակ։ Վիրջիլի գալուց հետո, «Լիվերպուլն» ակնհայտորեն ձեռք է բերել բնավորություն։ Կլոպպի սաները յուրաքանչյուր խաղում պայքարում են մինչև վերջ, և այդ հարցում Վիրջիլի դերն անգնահատելի է։ Վան Դեյկն առաջատար է ոչ միայն դաշտում, այլև խաղադաշտից դուրս՝ հանդերձարանում։ Ճիշտ է՝ հոլանդացին հարձակվող չէ և ամեն խաղում չի դառնում բազմաթիվ գոլերի հեղինակ, բայց նրա ազդեցությունը խաղի վրա նույնիսկ ավելի շատ է, քան «կարմիրների» հարձակվողներինը։ Մանե-Սալահ-Ֆիրմինո եռյակից ցանկացածին հնարավոր է փոխարինել, բայց վան Դեյկին՝ ոչ։

2․ Վիրջիլը պաշտպանի նոր էտալոն է

Վիրջիլը մեր աչքի առաջ փոխում է ֆուտբոլը և ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի իդեալական պաշտպանը։ Վան Դեյկը և՛ հզոր է ֆիզիկապես, և՛ արագ է, և՛ հիանալի միանում է գրոհներին, և՛ օդային մենապայքարներում է շատ լավը և ամենակարևորը՝ նրան գրեթե անհնար է շրջանցել մեկը մեկի դեմ պայքարում։ Նշենք, որ 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի օգոստոս Վիրջիլը արգելափակել է բոլորին, ով ցանկացել է իրեն շրջանցել, այսինքն՝ 65 խաղ անընդմեջ ոչ ոք չի շրջանցել հսկային։

3․ Մրցաշրջանի ընթացքում Վիրջիլը պայքարից դուրս թողեց Մեսսիին

Բոլորս ենք հիշում, թե ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» – «Բարսելոնա» հանդիպման ժամանակ։ «Լիվերպուլը» առաջին խաղում 3։0 հաշվով պարտվելուց հետո, պատասխան խաղում կարողացավ իրականացնել ֆուտբոլի պատմության ամենաանհավանական comeback-ներից մեկը և հետագայում նաև նվաճել բաղձալի «ушастик»-ը։ «Ոսկե գնդակի» համար պայքարում Վիրջիլի հիմնական առավելությունը Մեսսի նկատմամբ հիմնականում կայանում էր նրանում, որ «Բարսան» այնքան էլ հաջող մրցաշրջան չէր անցկացրել, իսկ Վիրջիլը հրաշքով չդարձավ Անգլիայի չեմպիոն, նվաճել է ՉԼ գավաթը։ Իզուր չէ, որ հենց նա դարձավ նախորդ մրցաշրջանի ՉԼ և ԱՊԼ լավագույն խաղացող։

4․ Վիրջիլը դարձավ Հոլանդիայի հավաքականի վերակենդանացման խորհրդանիշ

Հոլանդացին ոչ միայն վերակենդանացրեց «Լիվերպուլը», այլև Հոլանդիայի հավաքականը, որի ավագն, ի դեպ, հենց Վիրջիլն է։ «Նարնջագույնները» բաց թողեցին նախորդ երկու խոշոր մրցաշարերը, սակայն այս տարի նրանք ոչ միայն դուրս եկան Ազգերի լիգայի եզրափակիչ, այլև վստահորեն անցան Եվրո-2020-ի որակավորման փուլը։ Վիրջիլը հավաքականում ելույթների առումով էլ ուներ առավելություն․ Մեսսին Արգենտինայի հավաքակնի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկա-2019-ին՝ 6 խաղում աչքի ընկնելով ընդամենը 1 գոլով և մռայլ խաղով։

5․ PR և «Ոսկե գնդակի» քվեարկության առանձնահատկությունը

Ինչպես գիտենք «Ոսկե գնդակի» քվեարկությունը տարբերվում է մյուս կարևոր մրցանակների քվեարկությունից։ Օրինակ՝ FIFA The Best մրցանակի քվեարկությունը բաշխված է հետևյալ սկզբունքով․ 25% երկրպագուներ, 25% հավաքականների ավագներ, 25% մարզիչներ, 25% լրագրողներ։ «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ հաշվի չեն առնվում մարզիչների, ավագների, երկրպագուների կարծիքը, ովքեր հաճախ չեն էլ հետևում ֆուտբոլային անցուդարձին, հատկապես ոչ ֆուտբոլային երկրների ներկայացուցիչները։ FIFA The Best-2019 մրցանակի քվեարկության ժամանակ լրագրողները իրենց առավելությունը տվել էին հենց Վիրջիլին (71 ձայն ընդդեմ Մեսսիի 43-ի), քանի որ նրանք հասկանում են, որ այս մրցանակը նվաճելու համար քիչ է հիանալի խաղացող լինելը։ Կարևոր է, թե այդ հիանաի լինելդ ինչպես է ազդում թիմային խաղի վրա։ Չմոռանանք նաև, որ «Ոսկե գնդակ» նվաճելու համար չափազանց կարևոր է PR-ի նշանակությունը, իսկ Վիրջիլն ունի հիանալի իմաջային կերպար։

Ինչպես գիտենք մրցանակը բաժին հասավ հենց «Լուին», ով ձայների չնչին առավելությամբ, ստացավ իր կարիերայի վեցերորդ «Ոսկե գնդակը»՝ շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին։ Լեոն ամբողջ 2019 թվականին պարզապես «քարշ տվեց» «Բարսելոնային» իր հետևից՝ հասցնելով մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ բոլորս հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ։ Մեսսին «Բարսայի» հետ 2019 թվականին նվաճել է ընդամենը 1 տիտղոս՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, սակայն արգենտինացին փայլել է անհատական խաղով՝ 54 հանդիպման շրջանակում դառնալով 46 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Սակայն, փաստը մնում է փաստ, որ հենց Վիրջիլի «Լիվերպուլը» «Բարսային» պայքարից դուրս թողեց, և շատերի կարծիքով հենց հոլանդացի պաշտպանն ավելի արժանի էր մրցանակին։ Սակայն, կփորձենք հակառակն ապացուցել՝ ներկայացնելով 5 պատճառ, թե ինչու Լեոն, Վիրջիլի նման, արժանի էր մցանակին։

1․ «Ոսկե գնդակը» անհատական մրցանակ է

Եկեք ծուռ նստենք, դուզ խոսենք։ Արգենտինացին ամբողջ 2019 թվականի ընթացքում անահատապես, բառի բուն իմաստով, ուժեղ է եղել բոլորից։ Ճիշտ է՝ «Բարսան» իր խաղով չի փայլել անցնող տարում, բայց Մեսսին թիմին իր հետևից տանում էր, ինչպես երբևէ։ 2019 թվականին Մեսսին ամեն 66 րոպեն մեկ աչքի է ընկել գոլով կամ գոլային փոխանցմամբ։ Լա Լիգայի 2018/19 մրցաշրջանում «Բարսայի» հեղինակած 90 գնդակներից 55-ում Մեսսին ունեցել է իր նշանակությունը՝ դառնալով գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Վան Դեյկը «Լիվերպուլի» հինգ լիդերներից մեկն է։

2․ Բոլորն ունեն այն կարծիքը, որ հենց Լեոն է լավագույնը

Չնայած France Football-ի ներկայացուցիչներն երբեմն աչքի են ընկնում յուրօրինակ որոշումներով, սակայն պետք է հաշվի նստել որոշ օբյետիվ իրողությունների հետ։ Նախքան «Ոսկե գնդակը», Մեսսին արդեն ստացել էր FIFA The Best-2019 մրցանակը, ճանաչվել էր ՉԼ 2018/19 մրցաշրջանի լավագույն հարձակվող, Լա լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն խաղացող, դարձել էր Լա լիգայի (36 գոլ՝ 34 խաղում) և Չեմպիոնների լիգայի(12 գոլ՝ 10 խաղում) լավագույն ռմբարկու , ինչպես նաև 2018/19 մրցաշրջանի ավարտին ստացավ կարիերայի վեցերորդ «ոսկե խաղակոշիկը»։ «Բետիսին» փխած գոլի համար՝ Մեսսին նաև առաջադրվել էր Ֆերենց Պուշկաշի անվան «տարվա լավագույն գոլ» մրցանակին։ Այսինքն՝ նախքան «Ոսկե գնդակը» ստանալը, ֆուտբոլային հասարակությունն արդեն ընդունել էր, որ Մեսսին 2019-ին լավագույնն է։ Իսկ դուք նրան չեք ուզում «Ոսկե գնդակ» տալ։

3․ Ստաբիլություն

Լեոն երեք հիմնական թեկնածուներից միակն է, որ ամբողջ տարին անցկացրել է ստաբիլ։ Ռոնալդուն փայլել է միայն մի շարք խաղերում և նույնիսկ իր կարծիքով, թույլ մրցաշրջան է ունեցել։ Վիրջիլը վատ էր սկսել 2019/20 մրցաշրջանը՝ թույլ տալով 3 անգամ շրջանցել մեկը մեկի դեմ պայքարում։ Շատ խաղերում նույնիսկ Ժոել Մատիպն ավելի շատ աշխատանք է իրականացնում դաշտում, քան Վան Դեյկը։ Իսկ Մեսսին 2019 թվականի ընթացքում նախորդ մրցաշրջանում 17 անգամ ճանաչվել է Լա լիգայի խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ ՉԼ-ում՝ 7 անգամ։ Չնայած արգենտինացի հարձակվողը մրցաշրջանի մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, սակայն վնասվածքից հետո մասնակացած 9 խաղում արդեն հասցրել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

4. Վիճակագրություն և թվեր.

Պարզապես ուշադրություն դարձրեք որոշ վիճակագրական թվերի և այլևս կարիք չի լինի ոչինչ բացատրելու։ Լեոն Լա լիգայի շրջանակում ոչ միայն դարձավ լավագույն ռմբարկու (34 գոլ), այլև դարձավ լավագույն ասիստենտ (13 գոլային փոխանցում), լավագույնն էր խաղընկերների համար ստեղծած գոլային պահերի ցուցանիշով (92), ամենաշատ գոլերն է հեղինակել տուգանայինից կատարած ուղիղ հարվածով (6 գոլ), ամենաշատ հարվածներն է կատարել դեպի դարպասը և ուղիղ դարպասին (171 և 87 համապատասխանաբար), նրա նկատմամբ ամենաշատն են խախտել կանոնները (29 խախտում), բոլորից շատ է դարձել դուբլի (7) և հեթ-տրիկի (3) հեղինակ։ Այսինքն՝ Մեսսին հարձակմանը միտված գրեթե բոլոր ցուցանիշներով եղել է լավագույնը։ 2018/19 մրցաշրջանը Մեսսիի համար դարձավ վեցերորդը, որի ընթացքում արգենտինացին դանռում է 50+ գոլի հեղինակ։

5․ Արդարության և մեղքի զգացում

Նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ Լեոն կողքից է նայել մրցանակին։ Նա արդեն 32 տարեկան է, հետագայում շատ ավելի դժվար կլիներ նվաճել մրցանակը։ Հաջորդ ամռանը կկայանա Եվրո-2020-ը, որին Արգենտինան միանշանակ չի մասնակցելու, իսկ եթե այս տարի չհաղթեր մրցանակը, ապա հավանաբար կմնար 5 «Ոսկե գնդակով»։ Ներկա պահին շատերն են խոստովանում, որ հենց Մեսսին է պատմության լավագույն ֆուտբոլիստը, և դեռևս նախորդ տարվա մրցանակաբաշխությունից հետո, շատերը հասկանում էին, որ հաջորդ մրցանակակիրը դառնալու է հենց Լեոն, քանի որ շատ լրագրողների մոտ մեղքի զգացում կար նրա հանդեպ, որորվհետև քվեարկության արդյունքում արգենտինացին չհայտնվեց նույնիսկ լավագույն եռյակում՝ հայտնվելով հինգերորդ տեղը։

Ինչպես վերը նշված պատճառներից հասկանում եք, երկու ֆուտբոլիստներն էլ, իրոք, արժանի էին այս մրցանակին։ Այսպես կարելի է երկու ֆուտբոլիստներին արդարացնող անթիվ-անհամար պատճառներ գտնել։

Ինչպես գիտենք, Վիրջիլը Լեոյին զիջել է ընդամենը 7 միավոր, նույնիսկ հոլանդացին 8 անգամ ավելի շատ 1-ին տեղ է ստացել, քան արգենտինացին, սակայն երբ համացանցում հայտնվեցին վերջնական քվեարկության ամբողջական տվյալները, մտքովս միայն մեկ բան անցավ․ Վիրջիլը մրցանակը պարտվել է ոչ այն պատճառով, որ արժանի չէր մրցանակին, այլ այն պատճառով, որ «Լիվերպուլի» կազմում ողջ 2019 թվականի ընթացքում ամղբողջ թիմն է շատ լավ մրցաշրջան անցկացրել, և լրագրողների համար էլ չափազանց բարդ է եղել այդ կազմից կոնկրետ որևէ մեկին տալ առավելություն, իսկ «Բարսայում» այդիպիսի խնդիր չկա․ այնտեղ կա մեկ նավապետ։

Օրինակ՝ «Լիվերի » առաջատարներից Սադիո Մանեն շատ մեծ թվով ձայներ է ստացել Աֆրիկա մայրցամաքից և դա, միանշանակ, տրամաբանական է։ Մանեն աֆրիկացի լրագրողների կողմից ստացել էր 170 ձայն՝ զիջելով միայն Լեո Մեսսինն, ով ստացել էր 187 ձայն։ Բայց, եկեք մի պահ պատկերացնենք, որ Մանեն ֆանտաստիկ մրցաշրջան չի անցկացրել, չի հաղթել չեմպիոնների լիգայի գավաթը, ԱՊԼ-ի շրջանակում 22 գոլով չի դարձել լավագույն ռմբարկուներից մեկը, այս մրցաշրջանում նույնպես չի փայլում․ արդյոք այսպիսի ցուցանիշների պարագայում Մանեն կստանա՞ր այդքան ձայն, թե՞ ոչ։ Հետևությունները թողնում ենք ձեզ։

Վիրջիլը նաև պարտվել է այն պատճառով, որ որոշ ոչ ֆուտբոլային երկրների ներկայացուցիչներ որոշել էին կատակի վերածել քվեարկությունը։ Օրինակ՝ Շրի Լանկայի ներկայացուցիչն իր ձայները բաշխել էր հետևյալ կերպ։

1. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)

2. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»)

3. Անտուան Գրիզման («Ատլետիկո»/«Բարսելոնա»)

4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

5. Մարկ-Անդրե Տեր-Շտեգեն («Բարսելոնա»)

Այժմ մի փոքր խոսենք մրցանակի մեր այլընտրանքային հաղթողի մասին։ Որպես այլընտրանքային հաղթող առանձնացրել ենք երկու թեկնածու, որոնք հանդես են գալիս, դե իհարկե դուք էլ եք գլխի ընկնում՝ որտեղ, իհարկե «Լիվերպուլում»։ Առանձնացրել ենք նույն սենեգալցի վինգեր Սադիո Մանեին և բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերին։

Սևամորթ վինգերը պարզապես հիանալի տարի է անցկացրել։ 2019 թվականին բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ 2019 թվականը միանշանակ Մանեի կարիերայի լավագույն տարին էր։ Մանեին կարելի է համարել «Լիվերպուլի» հարձակման եռյակի միակ անփոխարինելի ֆուտբոլիստը, ով իր եզրային անցումներով, խաղը կարդալու ունակությամբ, գոլային հոտառությամբ, վաստակել է շատ մասնագետների գովասանքները։ Մանեին փոխարինելու կարիք էլ չկա, քանի որ նա իր ֆիզիկական տվյալների հաշվին, գրեթե չի ստանում որևէ վնասվածք։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես է Մանեն իր վերջին վայրկյաններին խփած գնդակներով մի շարք կարևոր հաղթանակներ պարգևել «կարմիրներին» ինչպես նախորդ մրցարջշանում, այնպես էլ՝ այս։ Նույնիսկ «Լիվերի» հարձակման առաջատար համարվող Մոհամեդ Սալահը, Մանեի ֆոնին խամրել է և 2019 թվականն անցկացրեց իր հնարավորություններից ցածր՝ 50 խաղում դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ալիսոն Բեկերը «մերսիսայդիցների» կազմը համալրել է 2018 թվականի ամռանը։ «Լիվերպուլի» ղեկավարները «Ռոմային» վճարեցին 65 մլն եվրո, ինչն այդ պահին դարպասապահի համար ռեկորդային գումար էր։ Մրցաշրջանից առաջ ոչ ոք կասկած չուներ, որ հենց բրազիլացի դարպասահն է պաշտպանելու Յուրգեն Կլոպպի թիմի դարպասը, քանի որ «Ռոմայում» անցկացրած մեկ մրցաշրջանի արդյունքում կարողացել էր վստահություն ներշնչել։ Եվ հենց մեկնարկային մրցաշրջանում ԱՊԼ-ի շրջանակում մասնակցեց բոլոր 38 հանդիպումներին՝ անցկացնելով 21 «չոր» հանդիպում, ինչը ակումբային նոր ռեկորդ էր։ Ալիսոնի գալով «Լիվերպուլի» պաշտպանությունում միանշանակ լուծվեցին բոլոր խնդիրները, քանի որ իր վստահ խաղով գրեթե ոչ մի շանս չէր տալիս մրցակիցներին։ Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո, բրազիլացին մեկնեց հայրենիք՝ Կոպա Ամերիկայի գավաթից հետևից։ Դարպասապահը մասնակցեց մրցաշարի բոլոր 6 խաղերին և միայն Պերուի հավաքականի դեմ խաղում Խոսե Պաոլո Գերերոյին հաջողվեց գրավել Ալիսոնի դարխասը, այն էլ 11 մետրանոցից։

Ալիսոնի և Մանեի միակ հիմնական խնդիրը նրանում է, որ նրանց պարզապես չի հետաքրքրում իրենց անձնական PR-ը։ Երբևէ համեմատել ե՞ք Ալիսոնի և Մանեի instagram-ի կամ facebook-յան էջերը Մո Սալահի և Լեո Մեսսիի էջերի հետ։ Համեմատության համար նշեմ, որ Սալահն insta-ում ունի 34,5 մլն հետևորդ, facebook-ում՝ 12 մլն լայք, Մեսսին instagram-ում՝ 137 մլն հետևորդ, facebook-ում՝ 90 մլն լայք, իսկ Մանեի instagram-ի էջին հետևում է 5 մլն մարդ, facebook-յան էջը չունի նույնիսկ 1 մլն լայք, Ալիսսոնի instagram-ն ունի գրեթե 6 մլն հետևորդ, իսկ facebook-յան պաշտոնական էջն էլ ունի 1,4 մլն լայք։ Սա փաստում է միայն այն մասին, որ այս երկու խաղացողները լրիվ տարված են ֆուտբոլով, իսկ դառը փորձը ցույց է տվել, որ «Ոսկե գնդակ» հաղթելու համար պետք է կարողանաս նաև ճիշտ ներկայացնել քո կերպարը։ Թող չթվա, թե Վիրջիլը փայլում է այդ տեսանկյունից, նրան իր խարիզմայի համար են տվել շատ ձայներ։ Սակայն, ակնհայտ է, որ Մանեն և Ալիսոնը ֆուտբոլային հասարակության կողմից հաճախ արաժանավայել չեն գնահատվում։ Իսկ տեսել ե՞ք, թե տարվա կտրվածքով որքան են վաստակում Մանեն ու Ալիսոնը։ Խաղացողներն, ըստ իրենց պայմանագրերի, տարեկան վաստակում են ծիծաղելի 4․7 մլն և 5․2 մլն եվրո համապատասխանաբար։ Նրանցից ավելի շատ են վաստաում այնպիսի խաղացողներ, ինչպիսիք եք են Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Դեյան Լովրենը, Ադամ Լալանան, Նաբի Կեյտան, Ջեյմս Միլները։ Դե Վիրջիլին, Սալահին ու Ռոբերտո Ֆիրմինոյին չեմ էլ նշում։ Մնացած հետևությունները կրկին թողնում եմ ձեզ։

Այս ամենը փաստում է, որ այս երկու խաղացողները նույնպես արժանի էին «Ոսկե գնդակին», եթե ոչ ամենաարժանին

Եզրափակելով կցանակամ խոսել France Football-ի սուբյեկտիվության, ինչպես նաև «Ոսկե գնդակի» արժեզրկման մասին։ Ինչպես գիտենք՝ France Football-ի առաջարկած հավանկորդների ընդլայնված ցանկը, որտեղ ներառվում են 30 խաղացողներ, հաճախ դառնում տարբեր վեճերի և քննարկումների առիթ, քանի որ տարբեր ֆուտբոլիստներ, ովքեր անցկացնում են հիանալի մրցաշրջան, անհիմն պատճառներով չեն հայտնվում ընդլայնված ցանկում։ Սա փաստում է այն մասին, որ France Football-ում աշխատում են առնվազն սուբյեկտիվ և ֆուտբոլից այնքան էլ չհասկացող մարդիկ։

Քանի որ այս տարվա մրցանակաբաշխությունը դեռևս թարմ է, քննարկենք այս տարվա լավագույն 30-ին և այդ ցուցակում չընդգրկվածներին։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այս տարվա լավագույն 30-յակի մեջ ինչ գործ ունեն, օրինակ, Կալիդու Կուլիբալին, Մարկինյոսը, Անտուան Գրիզմանը, ով 2019-ին աչքի չի ընկել ոչնչով, Մարկինոսը կամ Ջորջինիո Վեյնալդումը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի comeback-ի հերոս դառնալով կամ էլ ՊՍԺ-ի հետ ֆրանսիական Լիգա 1 հաղթելով չեն հայնտվում տարվա գլխավոր մրցանակի լավագույն 30-ի մեջ։

Դուշան Տադիչը, ով ֆանտաստիկ տարի է ունեցել՝ դառնալով 31 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ, բայց քվեարկության արդյունքում ստացել է ընդամենը 5 ձայն՝ կիսելով 20-րդ տեղը Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Էդեն Ազարը, ով միայնակ «քարշ» տվեց իր հետևից Մաուրիցո Սարիի «Չելսիին» դեպի Եվրոպա Լիգայի գավաթ և իր խաղով ապացուցեց, որ վաղուց արժանի է կարիերայի առաջընթացի, նույնպես սպասվածից քիչ ձայներ է ստացել՝ հայտնվելով 13-րդ հորիզոնականում։ Նույնը կարելի է ասել նաև Ռահիմ Սթերլինգի, Ուգո Լյորիսի, ինչպես նաև Հին Մին Սոնի մասին, ովքեր բավականին քիչ միավորներ էին հավաքել։ Լավագույնների ցանկում չէին հայնտվել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Ժորդի Ալբան, Լուիս Սուարեսը, Հակիմ Զիեշը, Ջեյդոն Սանչոն, Յան Օբլակը, Էնդրյու Ռոբերտսոնը, Յոզուա Կիմմիխը և այլք, ովքեր իրենց խաղով միանշանակ արժանի էին գոնե լավագույնների ցանկում ընդգրկվելուն։

Այս ամենը փաստում է այն, որ ոչ միայն France Football-ն է սուբյեկտիվ, այլ նաև մրցանակի ընտրության ընթացակարգն է հիմնված կողմնապահության ճիշտ արված PR-ի, հեղինակությունների և շատ ու շատ այլ արգումենտների վրա։

Սա էլ որերորդ տարին է, որ հաղթողի անունը մրցանակաբաշխությունից առաջ նախօրոք իմանում ենք։ Համացանցում անանուն մարդկանց կողմից տեղադրվում է նկար, որտեղ լինում են քվեարկության արդյունքները, ճիշտ է՝ ոչ նույն ճշգրտությամբ, որը պաշտոնապես հրապարակվում է, բայց իրականությանը շատ մոտ է լինում հատկապես հաղթողի հարցում։ Եվ սա վկայում է այն մասին, որ մրցանակը տարեցտարի հեղինակազրկվում է, որ նույնիսկ France Football-ին չի հետաքրքրում, թե ընդհանրապես ինչ է կատարվում ֆուտբոլային աշխարհում, ամեն տարի հաղթում են նույն մարդիկ՝ Մեսսի կամ Ռոնալդու։ Միայն Լուկա Մոդրիչը չգիտես ինչպես «ճղեց» արանքը և երկու գիգանտների մեջ հաղթեց մրցանակը։ Մրցանակը իր հետաքրքրությունը կորցրել է։ Երբեք լուրջ մի՛ վերաբերվեք անհատական մրցանակներին, սրանք հաճախ մարդկանց մանիպուլացնելու, ինչպես նաև գումար աշխատելու և PR անելու լավ միջոց են։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով։

Միքայել Մելիքբեկյան

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023