«Հեռացրեք Վերներին ակումբից». Չելսիի երկրպագուի համարձակ հայտարարությունը բաց մարզման ժամանակ🎥

«Հեռացրեք Վերներին ակումբից». Չելսիի երկրպագուի համարձակ հայտարարությունը բաց մարզման ժամանակ🎥

19/08/2021 - 11:32

Օգոստոսի 18-ին «Չելսին» բաց մարզում է անցկացրել «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ հավաքաված երկրպագուները փորձում էին գուշակել ամսի 22-ին Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում կայանալիք «Արսենալի» դեմ արտագնա խաղի հաշիվը։

Երկրպագուներից մեկը, վերցնելով խուսափողը, հաշիվը գուշակելու փոխարեն շատ կտրուկ հայտարարություն արեց.

«Եկեք ճիշտ վարվենք. հեռացրեք Վերներին ակումբից»,- ասաց նա։

Այդ արտահայտությունը մյուս երկրպագուների կողմից խիստ դժգոհությամբ ընդունվեց։

Հատկանշական է, որ գերմանացի հարձակվողը ներկա է եղել այդ մարզմանը և, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ լսել է։

«Ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը և եզրային պաշտպան Մարկոս Ալոնսոն, միանշանակ, լսել են այդ համարձակ երկրպագուի հայտարարությունը, քանի որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք այդ պահին ժպտում։

Հիշեցնենք, որ Տիմո Վերները «Չելսիի» գույները պաշտպանում է 2020 թ. հուլիսից և ակումբի կազմում մինչ այս պահն անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023